ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր հանդիպել է Ամերիկայի Հայկական Համագումարի Տնօրենների խորհրդի նախագահ Էնթոնի Բարսամյանին, ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունիին եւ Հայաստանում տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի տնտեսական վիճակի եւ զարգացման հեռանկարների, ՀՀ արտաքին քաղաքականության առանցքային մի շարք հարցերի, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքի, հայ-թուրքական հարաբերությունների եւ տարածաշրջանային այլ հարցերի շուրջ: Կողմերն անդրադարձել են նաեւ հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---