Սերգեյ Մինասյանը հույս ունի, որ Իվանիշվիլիի այցից հետո Չախալյանի գործով դրական փոփոխություն կլինի15 հունվարի 2013 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Բիձինա Իվանիշվիլիի այցը Երևան շատ կարևոր ազդեցություն կունենա ոչ միայն հայ-վրացական հարաբերությունների, այլ նաև տարածաշրջանային զարգացումների վրա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: «Վրացական նոր իշխանությունների ձգտումը՝ բարելավել ռուս-վրացական հարաբերությունները, դրականորեն կանդրադառնան նաև հայ-վրացական հարաբերությունների վրա»,- նկատեց քաղաքագետը: Սերգեյ Մինասյանը նկատեց, որ վրաց-ադրբեջանական հարաբերություններում նույնպես որոշակի նոր դինամիկա կա: «Ադրբեջանում զգուշավոր են վերաբերվում հայ-վրացական հարաբերություններում վերջին զարգացումներին»,-ասաց Սերգեյ Մինասյանը: Քաղաքագետն անդրադարձավ նաև Վրաստանում տեղի ունեցած համաներման գործընթացին: Նա նկատեց, որ արդեն ազատ են արձակվել վրացահայ 3 գործիչներ: «Ես հույս ունեմ, որ Իվանիշվիլիի այցից հետո դրական փոփոխություններ տեղի կունենան նաև Վահագն Չախալյանի գործի հետ կապված: Չեմ բացառում, որ նրան ազատ արձակեն այցի ընթացքում»,- եզրափակեց Սերգեյ Մինասյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |