ՀՀ ՊՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԱՀՀ-Ի ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՄՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի տնօրենների խորհրդի նախագահ Էնթոնի Պարսամյանի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Պատվիրակության այցի հիմնական նպատակը Ամերիկայի հայկական համագումարի նորընտիր գործադիր տնօրեն Բրայըն Արդունուն ներկայացնելն էր: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը եւ ԱՀՀ փոխտնօրեն Փիթեր Աբաջյանը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան Հայստան-ԱՄՆ հարաբերություններին, հատկապես` ռազմական համագործակցության ոլորտում, ԱՄՆ-ի օգնությանը Հայաստանին, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Էնթոնի Պարսամյանը նախարարին ներկայացրեց Հայաստանին եւ Ղարաբաղին առնչվող զարգացումներն ԱՄՆ-ում:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---