ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՀԻՄՆԱԴՐՎԻ SYNOPSYS ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ14 հուլիսի 2005 - 08:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստան է ժամանել Synopsys ընկերության փոխնախագահ Ռիչ Գոլդմանը: Այցի հիմնական նպատակն է ընկերության բարեգործական հիմնադրամի բացումը: Այդ մասին «.am» PanARMENIAN.Net խմբագրությանն է հաղորդել Synopsys Armenia CJSC SG ղեկավար Հովիկ Մուսաելյանը: Նրա խոսքերով, հիմնադրամի բացումը ընկերության ծրագրերի հերթական փուլն է: Այդ մարմնի առաքելությունը կլինի կրթական եւ սոցիալական բնույթի հարցերի լուծումը: «Այդպես սոցիալական ծրագրերի շրջանակներում նախատեսվում է ուշադրություն դարձնել մանկատնտերին, ծերանոցներին: Կան նաեւ ծրագրեր, ուղղված Հայաստանում օժտված երեխաների բացահայտմանը, երկրի դպրոցներին եւ բուհերին համակարգչային դասարանների տրամադրմանը, բնապահպանական միջոցառումների անցկացմանը եւ շատ այլ բաների»,-նշում է Հովիկ Մուսաելյանը: Կրթական ծրագրերի շրջանակներում նախատեսվում է հայկական բուհերին լսարաններ տրամադրել դիստանցիոն ուսուցման համար: Նաեւ նախատեսվում է նախագահական պարգեւի հանձնում բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Synopsys-ի հայկական գրասենյակի ղեկավարի խոսքերով, արդեն օրերս ընկերության տնօրենների խորհրդի կողմից, որի կազմի մեջ կընդգրկվեն Ռիչ Գոլդմանը, Տոնի Մորոյանը, Ջոն Չիլտոնը եւ Ռաուլ Կամասանոն, կհաստատվի հիմնադրամի ծրագիրը: Հիմնադրամի կառավարչի պաշտոնում նշանակվել է Հովիկ Մուսաելյանը: Հիշեցնենք, որ Synopsys կորպորացիան հանդիսանում է միկրոէլեկտրոնիկայի միկրոսխեմաների եւ համակարգերի նախագծման եւ արտադրության ոլորտի առաջատարներից մեկը աշխարհում: Synopsys-ը իր ներկայացուցչություններն ունի աշխարհի 60 երկրներում: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Ֆրանսիան ողջունել է ՀՀ–ին և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն Ալմաթիում Ֆրանսիան կոչ է արել շարունակել սահմանազատումն ու քննարկումները խաղաղության պայմանագրի շուրջ Բագրատ սրբազան․ Իշխան Զաքարյանը չի մերժել միանալ գործընթացին Սրբազանը հավելել է, որ առաջին անգամ կարող ենք ասել, որ ընդդիմադիր խմբակցությունները հաղթահարել են առաջին փուլը Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը Այցն աշխատանքային է Երևանում քաղաքացիները փողոցներ են փակում․ Ավելի քան 80 բերման ենթարկված կա Որոշ ժամանակ փակ էր Մյասնիկյան պողոտան, քաղաքացիները փակել են Բաղրամյան պողոտան |