Կայացել է «Գյումրին 2013թ ԱՊՀ մշակույթային մայրաքաղաք» ծրագրի աշխատանքային խմբի հավաքը

PanARMENIAN.Net - Այսօր Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցավ «Գյումրին 2013թ. ԱՊՀ մշակույթային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում ստեղծված աշխատանքային խմբի հավաքը, որին ներկա էին Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը, Գյումրու մշակույթային ոլորտի մի շարք պատասխանատուներ, արվեստագետներ, գիտնականներ: Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են ծրագրի շրջանակներում նախատեսվող միջոցառումների մոտավոր շրջանակների, ժամկետների, մասնակիցների և անցկացման վայրերի հետ կապված հարցեր: Շուրջ երկու ժամ տևած քննարկման ավարտին աշխատանքային խմբի անդամները պայմանավորվել են սահմանված ժամկետներում ներկայացնել իրենց առաջարկները, որոնք կքննարկվեն հաջորդ հանդիպման ընթացքում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---