«Ալ Քայիդան» իր վրա է վերցրել բրիտանական BP նավթային օբյեկտի վրա հարձակման պատասխանատվությունը

«Ալ Քայիդան» իր վրա է վերցրել բրիտանական BP նավթային օբյեկտի վրա հարձակման պատասխանատվությունը

PanARMENIAN.Net - «Ալ Քայիդայի» ահաբեկիչներից մեկն իր վրա է վերցրել Ալժիրի հարավ-արևելքում բրիտանական BP նավթային օբյեկտի վրա հարձակման պատասխանատվությունը: Ընդ որում, ԶԼՄ-ների տվյալներով, զոհվել են ֆրանսիացիներ և երկու բրիտանացիներ, առևանգվել են այլ արտերկրյա քաղաքացիներ, չորեքշաբթի օրը հաղորդում է Ֆրանս Պրեսս գործակալությունը:

«Մենք «Ալ Քայիդայի» անդամներ ենք և եկել ենք Մալիի հյուսիսից: Մենք Հալեդ Աբուլ Աբբասի բրիգադի անդամներ ենք, որը ղեկավարում է Մոհտար Բելմոհտարը»,-հայտարարել է ենթադրյալ առևանգիչներից մեկը:

Անվտանգության ծառայության աղբյուրը հայտարարել է, որ ալժիրյան բանակին հաջողվել է շրջափակել առևանգիչներին: Ներկայումս բանակցություններ են տարվում՝ պատանդներին ազատ արձակելու վերաբերյալ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---