«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ԻՐ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԸ ՀՈՒԼԻՍԻ 15-ԻՑ

PanARMENIAN.Net - Հայաստանի բջջային կապի օպերատորներից մեկը` «ԱրմենՏել» ընկերությունը կապահովի անխափան բջջային կապը հուլիսի 15-ից: Հունաստանից եւ Գերմանիայից հրավիրվաած մասնագետները կարողացել են հայտնաբերել եւ վերացնել անսարքություններն ընկերության սերվերներում: Այս մասին հուլիսի 14-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը` ավելացնելով, որ արդեն այսօր «ԱրմենՏելի» կապի որակը կարելի բավարար գտնել: Նրա խոսքերով` «ԱրմենՏել» բջջային կապի որակը մասնագետների միջամտությունից հետո, հնարավոր է, կդառնա ավելի լավ որակի, քան առաջ: Նախարարը նաեւ տեղեկացրել է, որ որոշակի անսարքություններ արձանագրվել է նաեւ երկրորդ բջջային օպերատորի` «Viva Cell»-ի ցանցում: «Այսօր` մինչեւ օրվա վերջ բոլոր անսարքությունները կվերացվեն 100 %: Նրանք կապված են միայն տեխնիկական պատճառներով»,- նշել է Մանուկյանը: Ընդսմին, Անդրանիկ Մարգարյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի բջջային կապի շուկայում մրցակցության հայտվելու առումով` իրազեկելով, որ հուլիսի 15-ից «Viva Cell» ընկերությունը մտադիր է հերթական անգամ իջեցնել իր սակագները: Նա նշել է նաեւ, որ Հայաստանում պետք է լինի ոչ թե երկու, այլ ավելի շատ բջջային օպերատորներ, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---