ԱՄՆ-ում արգելք են սահմանել Boeing-787 Dreamliner-ի թռիչքների վրա

ԱՄՆ-ում արգելք են սահմանել Boeing-787 Dreamliner-ի թռիչքների վրա

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետական ավիակարգավորիչը ժամանակավոր արգելք է սահմանել Boeing-787 Dreamliner մոդելի ինքնաթիռների թռչիքների վրա: Ավելի վաղ նման որոշում են ընդունել ճապոնական Japan Airlines և All Nippon Airway ընկերությունները: ԱՄՆ միակ ավիափոխաղրողը, որը շարունակում է օգտագործել այդ ինքնաթիռները, United Airlines-ն է:

Վերջին 10 օրերի ընթացքում տեղի է ունենցել յոթ միջադեպ Boeing-787-ի մասնակցությամբ: Հայտնաբերված անսարքությունների պատճառների շարքում են` շարժիչում յուղի արտահոսք, ուժահավաքիչ մարտկոցների այրում, խնդիրներ արգելակման համակարգի հետ և այլն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---