Ընտրախախտումներն ուսումնասիրելու համար ՀՔԾ-ում աշխատանքային խումբ է ստեղծվել

Ընտրախախտումներն ուսումնասիրելու համար ՀՔԾ-ում աշխատանքային խումբ է ստեղծվել

PanARMENIAN.Net - Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի հրամանով ստեղծվել է ընտրական իրավունքի դեմ ուղղված հանցագործությունների քննության մեթոդիկային տիրապետող քննիչների ներգրավմամբ առանձին աշխատանքային խումբ: Խումբը ստեղծվել է փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումների քննարկման համակարգումն ու միասնական պրակտիկան ապահովելու, փաստերով նյութերի նախապատրաստումն ու քրեական գործերի նախաքննությունն արդյունավետ իրականացնելու և Գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի հետ համագործակցելու համար:

ՀՔԾ մամուլի ծառայությունից PanARMENIAN.Net ին հայտնում են, որ աշխատանքային խմբի ղեկավարն է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Արմեն Նադիրյանը, խմբի կազմում են ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչներ Հեկտոր Սարդարյանը, Վարդան Հարությունյանը, Գաբրիել Պետրոսյանը, ՀՀ ՀԿԳ քննիչներ Արամ Գրիգորյանը, Արշալույս Մինասյանը, Մուշեղ Բաբայանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---