IFFHS վարկածով վերջին 25 տարվա լավագույն դարպասապահ է ճանաչվել Ջանլուիջի Բուֆոնը

IFFHS վարկածով վերջին 25 տարվա լավագույն դարպասապահ է ճանաչվել Ջանլուիջի Բուֆոնը

PanARMENIAN.Net - Ֆուտբոլի պատմության ու վիճակագրության միջազգային ֆեդերացիան հրապարակել է վերջին 25 տարվա աշխարհի լավագույն դարպասապահների անունները:

Ցուցակը գլխավորում է Իտալիայի ու «Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, որն ունի 226 միավոր: Երկրորդ տեղում է Իսպանիայի հավաքականի ու «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը, իսկ լավագույն եռյակլը եզրափակում է Հոլանդիայի հավաքականի նախկին դարպասապահ Էդվին վան դեր Սարը:

Լավագույն տասնյակում են նաև Պետեր Շմեյխելը (Դանիա), Օլիվեր Կանը (Գերմանիա), Պետեր Չեխը (Չեխիա), Խոսե Չիլավերտը (Պարագվայ), Վալտեր Ձենգան (Իտալիա), Անդոնի Զուբիզարետտան (Իսպանիա) և Կլաուդիո Տաֆֆարելը (Բրազիլիա):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---