ՀՀԿ-ն 1000-ից ավելի նախընտրական շտաբ է ունենալու

ՀՀԿ-ն 1000-ից ավելի նախընտրական շտաբ է ունենալու

PanARMENIAN.Net - Այսօր երեկոյան տեղի կունենա ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որի ժամանակ կքննակվեն 2013-ի փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների հետ կապված հարցեր: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա տեղեկացրեց, որ այս պահին ընթանում են համակարգման և նախապատրաստական աշխատանքներ: «Մեկ-երկու օրից ամեն բան պատրաստ կլինի և հունվարի 21-ից կկարողանանք սկսել քարոզարշավը»,- ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը: Էդուրադ Շարմազանովը նաև հայտնեց, որ ՀՀԿ-ն 1000-ից ավելի նախընտրական շտաբ է ունենալու:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---