ԱՄՆ փորձագետները ժամանել են Ճապոնիա Boeing-787 Dreamliner-ի հետ կապված միջադեպը հետաքննելու համար

ԱՄՆ փորձագետները ժամանել են Ճապոնիա Boeing-787 Dreamliner-ի հետ կապված միջադեպը հետաքննելու համար

PanARMENIAN.Net - Boeing ընկերության, ԱՄՆ տրանսպորտային անվտանգության հարցերով ազգային խորհրդի և Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության փորձագետները ժամանել են ճապոնական Տակամացու օդանավակայան Boeing-787-ի արտակարգ վայրէջքի պատճառները հետաքննելու համար, հաղորդել է Կիոդո գործակալությունը:

Boeing-787 Dreamliner ինքնաթիռը հունվարի 16-ին հարկադրված վայրէջք է կատարել Տակամացու օդանավակայանում այն բանից հետո, երբ 9 հազար մետր բարձրության վրա սարքերը ուժահավաք մարտկոցներում ցույց են տվել անսարքություն, իսկ օդաչուները տարօրինակ հոտ են զգացել: Անձնակազմը որոշում է ընդունել վայրէջք կատարել:

Ճապոնացի փորձագետները կարծում են, որ անսարքության պատճառ կարող էր դառնալ լիթիումային մարտկոցներում ջերմաստիճանի բարձրացումը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---