Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները վերահաստատել են, որ երկու երկրների հարաբերություններում խնդիրներ չկան

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները վերահաստատել են, որ երկու երկրների հարաբերություններում խնդիրներ չկան

PanARMENIAN.Net - Հունվարի 17-ին կայացավ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի պատվիրակության կազմում Հայաստան ժամանած Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի հանդիպումը:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, նախարարները քննարկեցին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հանդիպման և երկու երկրների վարչապետների բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցեր։

Նախարարները գոհունակությամբ վերահաստատեցին, որ երկու երկրների հարաբերություններում գոյություն չունեն խնդիրներ, կան հարցեր, որոնք համատեղ ջանքերով դրական լուծում են ստանում:

Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցերի։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ նախարարները կշարունակեն քննարկումները փետրվար ամսին նախատեսված Էդվարդ Նալբանդյանի Վրաստան այցելության ընթացքում։

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---