ՀԱՅԿԱԿԱՆ OSA ՆԱԽԱԳԻԾԸ ՏԵՂԱՅՆԱՑՐԵԼ Է FIREFOX ՈՒ THUNDERBIRDFF

PanARMENIAN.Net - Open Source Armenia բաց ելակետային կոդերի նախագիծը լիովին ավարտել է աշխատանքները FireFox ինտերնետ բրաուզերի եւ Thunderbird էլեկտրոնային փոստի ծրագրի տեղայնացման աշխատանքները: Այդ մասին «.am» PanARMENIAN.Net խմբագրությանն է հաղորդել OSA նախագծի տնօրեն Արմեն Շահվերդյանը: Նրա խոսքերով, ծրագրերը արդեն ամբողջությամբ թարգմանվել են հայերեն: Մնում է միայն անցկացնել «տեստավորման» որոշ աշխատանքներ, որոնք մշակողները մտադիր են ավարտել երկշաբաթյա ժամկետում: Նշենք, որ OSA նախագիծը գրանցվել է եւ սկսել է գործել 2003 թվականին: Իրագործվող նախագծերի թվում են` տարածված MS Office անալոգի` հայկականացված OpenOffice 1.1-ի ստեղծումը, Կենտրոնական Ամերիկայի երկրների համար «Open Source ծրագրավորողների» կայքի մշակումը, «NetBeans» SVG Editor, «Applikation Service Provider» եւ այլ նախագծեր:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---