Յուլիա Տիմոշենկոյին ցմահ ազատազրկում է սպառնում

Յուլիա Տիմոշենկոյին ցմահ ազատազրկում է սպառնում

PanARMENIAN.Net - Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը կասկածում է նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին Գերագույն ռադայի պատգամավոր Եվգենի Շչերբանի սպանությանը մեղսակից լինելու մեջ: Այդ մասին լրագրողներին է հայտնել գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան:

Ըստ նրա, այսօր Գլխավոր դատախազության քննչական խումբը եկել էր Տիմոշենկոյի մոտ՝ հանձնելու համար «կասկածյալ լինելու հաղորդագրությունը»:

«Այդ հոդվածով նա կարող է դատապարտվել ցմահ ազատազրկման,-ասել է նա, հավելելով, որ «ապացույցներ կան, որ Տիմոշենկոն իրոք պատվիրել էր այդ սպանությունը Լազարենկոյի հետ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Տիմոշենկոն և Լազարենկոն կտրականապես հերքում են իրենց մասնակցությունը սպանությանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---