Հայաստանը կոչ է անում է ՄԱԿ-ին «չծախվել» Թուրքիային

Հայաստանը կոչ է անում է ՄԱԿ-ին «չծախվել» Թուրքիային

PanARMENIAN.Net - Հայաստանի քաղաքացիական հասարակությունը նամակով դիմել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունին՝ իր խորը մտահոգությունը հայտնելով ՄԱԶԾ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակը Բրատիսլավայից Ստամբուլ տեղափոխելու մտադրության վերաբերյալ: Այդ մասին հունվարի 19-ին Երևանում հայտնել է «Հանուն մարդու կայուն զարգացման» ՀԿ և ՄԱԿ UNEP ազգային կոմիտեի նախագահ Կարինե Դանիելյանը: Նամակը ստորագրել են Հայաստանի 15 ՀԿ ներկայացուցիչներ: Նախաձեռնության մասին որոշումը կայացվեց 1,5 ամիս առաջ, երբ նման տեղեկատվություն հայտնվեց: «ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել, սակայն մենք անհրաժեշտ համարեցինք նույնպես համապատասխան քայլեր ձեռնարկել»,-ասաց նա:

Մասնավորապես, ըստ նրա, նամակում ասվում է. «Մենք գտնում ենք անտրամաբանական այս գրասենյակի տեղափոխումը մի երկիր, որը իրագործել է հայ ժողովրդի Եղեռնը իր իսկ պատմական հայրենիքում, որի սկիզբը դրվեց 1915թ. ապրիլի 24-ին Ստամբուլում: Թուրքիան նաև իրագործել է այլ ազգային փոքրամասնությունների զանգվածային սպանություններ, այդ թվում հույների և ասորիների: Այդ երկիրը 20 տարի շարունակ պահում է շրջափակման մեջ Հայաստանի Հանրապետությունը: Անտեսելով բոլոր բողոքները՝ Թուրքիան պահպանում է սահմանադրության 301 հոդվածը, որը սահմանափակում է խոսքի ազատությունը և ազգային փոքրամասնությունների ազատ զարգացումը: Ավելին՝ խրախուսում է անհանդուրժողականությունը ազգային փոքրամասնությունների հանդեպ, որի վառ օրինակն է հայտնի հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանութնունը:

Թուրքիան չունի դիվանագիտական հարաբերություններ տարածաշրջանի որոշ պետությունների հետ, ներառյալ այն երկրները, որոնք գտնվում են ՄԱԶԾ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի իրավասության ներքո: Եվ վերջապես, Թուրքիան գտնվում է անկայուն տարածաշրջանում, հաշվի առնելով առկա զինված հակամարտությունները Թուրքիայի հարևան երկրներում, ինչպես նաև հենց Թուրքիայի պարբերական խնդիրները տարածաշրջանի պետությունների հետ:

Մենք վստահ ենք, որ ՄԱԶԳ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի հնարավոր տեղափոխումը Թուրքիա կտրուկ կնվազեցնի նրա գործունեության արդյունավետությունը: Մենք նաև գիտակցում ենք, որ Թուրքիայի ֆինանսական աջակցությունը ՄԱԶԾ-ին ունի կարևոր նշանակություն, բայց ՄԱԿ-ը միշտ գերադասել է արդարադատության, մարդու իրավունքների և արդարության գաղափարները մնացած առաջնայնություններից, ներառյալ ֆինանսականը»:

Ըստ Կարինե Դանիելյանի տվյալների, գրասենյակը Ստամբուլ տեղափոխելու անթույլատրելիության մասին են ահազանգել Կիպրոսն ու Սլովենիան, մտահոգված է նաև Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---