Փորձագետ. Իվանիշվիլու ասուլիսի ժամանակ անորակ թարգմանությունը դիտավորություն չէր

Փորձագետ. Իվանիշվիլու ասուլիսի ժամանակ անորակ թարգմանությունը դիտավորություն չէր

PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլու այցի ժամանակ թարգմանության հետ կապված ակնհայտ խնդիրներ կային: Վարչապետների խոսքը թարգմանում էր Վրաստանի դեսպանատան աշխատակցուհիներից մեկը: Վրացերենին տիրապետող փորձագետ Ջոնի Մելիքյանի խոսքով, թեև ոչինչ չէր աղավաղվում, բայց որակի հետ կապված խնդիրներ կային: Այսօր ասուլիսի ժամանակ նա նշեց նաև, որ դիտավորություն չի եղել:

«Մասնագետներ չունենք: Եթե մենք կարևորում ենք Վրաստանի հետ հարաբերությունները, համապատասխան մասնագետներ պետք է պատրաստենք: Այդ օրը թարգմանչի վրա մեծ պատասխանատվություն էր դրված: Երևի կաշկանդված էր` նոր վարչապետ, նոր ԱԳ նախարար: Խեղաթյուրում չի եղել, բայց այդպիսի հանդիպման ժամանակ այդպես չպիտի լիներ: Դրա մասին պետք էր ավելի վաղ մտածել», - ասաց Ջոնի Մելիքյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---