Դամասկոսը քննադատել է ռազմական հանցագործությունների մասին գործը ՄՔԴ-ին փոխանցելու պահանջագիրը

Դամասկոսը քննադատել է ռազմական հանցագործությունների մասին գործը ՄՔԴ-ին փոխանցելու պահանջագիրը

PanARMENIAN.Net - Սիրիայի ԱԳ նախարարությունը քննադատել է ավելի քան 55 երկրների պահանջագիրը, որը ներկայացվել է ՄԱԿ-ի ԱԽ-ին: Ըստ այդմ, պահանջվում է Միջազգային քրեական դատարանին փոխանցել Սիրիայում ռազմական հանցագործությունների վերաբերյալ գործը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Սիրիական գերատեսչության հայտարարությունում նշվում է, որ պահանջագիրը ստորագրած երկրնեը «սխալ մոտեցում են կիրառում» և չեն ճանաչում Սիրիայի` «իր ժողովրդին ահաբեկչական սպառնալիքից պաշտպանելու իրավունքը»:

Դամասկոսի կարծիքով, փաստաթուղթը ներկայացրել է այն ստորագրող երկրների «կեղծավորությունն ու նրանց կողմից կիրառվող երկակի ստանդարտների քաղաքականությունը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---