Սիրիական ընդդիմությունը Փարիզում կհանդիպի իր կողմնակիցների հետ

Սիրիական ընդդիմությունը Փարիզում կհանդիպի իր կողմնակիցների հետ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսը կիրակի օրը հայտարարել է, որ սիրիական ընդդիմության առաջնորդները և նրա կողմնակիցները կհանդիպեն Փարիզում հունվարի 28-ին, որպեսզի քննարկեն Սիրիայում ստեղծված իրավիճակը, հաղորդում է Reuters գործակալությունը:

«Փարիզում հունվարի 28-ին տեղի կունենա կոալիցիայի հանդիպումը: Կոալիցիան ճանաչվել է 100 երկրների կողմից, այն ղեկավարում են մարդիկ, որոնք ցանկանում են վերականգնել Սիրիայում ժողովրդավարությունը»,- ասել է նախարարը և նշել, որ հանդիպմանը ներկա կլինեն սիրիական ընդդիմության «հիմնական կողմնակիցները»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---