Սերգեյ Միքայելյանը և Թադևոս Պողոսյանը մասնակցում են դահուկասպորտի ԱԱ

Սերգեյ Միքայելյանը և Թադևոս Պողոսյանը մասնակցում են դահուկասպորտի ԱԱ

PanARMENIAN.Net - Հունվարի 20-27-ը Չեխիայի Լիբերեց քաղաքում անցկացվում է դահուկասպորտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Գագիկ Սարգսյանը, այնտեղ հանդես են գալու 2 հայ մարզիկներ` Սերգեյ Միքայելյանը և Թադևոս Պողոսյանը:

Իսկ փետրվարի 3-7-ը Ծաղկաձորում կայանալու է Հայաստանի առաջնությունը, որն ընդգրկված է դահուկասպորտի միջազգային ֆեդերացիայի օրացույցում: Մասնակցելու են մոտ 50 հայ դահուկորդներ և ևս 3-4 մարզիկներ Չեխիայից, Ավստրիայից, և ամենայն հավանականությամբ` նաև Վենեսուելայից: Առաջնությունը հնարավորություն կտա դահուկորդներին վաստակել վարկանշային միավորներ:

Այս ստուգատեսից հետո կկազմավորվի Հայաստանի հավաքականը, որը կմասնակցի Իտալիայում կայանալիք մեծահասակների աշխարհի առաջնությանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---