Պետրոս Մակեյան. Մեր օրակարգում Կոնգրեսից դուրս գալու հարց չկա

Պետրոս Մակեյան. Մեր օրակարգում Կոնգրեսից դուրս գալու հարց չկա

PanARMENIAN.Net - «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության խնդիրը իրավիճակի փոփոխությունն է, բայց դա հնարավոր չէ առանձին Հրանտ Բագրատյանի, Ռաֆֆի Հովհաննիսյանի ու Պարույր Հայրիկյանի հետ: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն ու ավելացրեց, որ երեքը միասին կարող են ուժային կենտրոն ստեղծել, որին իրենք պատրաստ են աջակցել:

Անդրադառնալով ՀԱԿ-ին թաղելու, ՀԱԿ-ի մեռնելու մասին տարածվող խոսակցություններին` Պետրոս Մակեյանը նշեց, որ ՀԱԿ-ում ճգնաժամ է և դրա ապացույցը ԱԺ ընտրություններում ընդամենը 7 տոկոսի շեմը հաղթահարելն ու նախագահական ընտրություններում դիտորդի դերով բավարարվելն է: Այնուամենայնիվ նա նշեց. «Կոնգրեսը նվիրյալների, մտահոգների բանակ է, որը նվազել է, բայց մեր մնալը պարտադիր է: Մեր օրակարգում դուրս գալու հարց երբեք չի եղել ու հիմա էլ չկա»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---