Պետրոս Մակեյան. ՀԱԿ երիտասարդական ողջ կորիզը եղել է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունից

Պետրոս Մակեյան. ՀԱԿ երիտասարդական ողջ կորիզը եղել է «Ժողովրդավարական հայրենիք»  կուսակցությունից

PanARMENIAN.Net - Ստեղծման օրից «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը 15-16 տարի հրապարակային է գործում, ծանր ու բարդ ճանապարհ է անցել` անընդհատ ընդդիմություն լինելով: Համոզմունքը կուսակցության նախագահինն է: Պետրոս Մակեյանն այսօր ասուլիսի ժամանակ նաև նշեց, որ այն մարդիկ, ովքեր անցել են այդ ճանապարհը սկզբից, կարծես թե հոգնել են ու հիմա փորձում են մրոտել կուսակցությունն ու կուսակիցներին: Հասել են նույնիսկ անձնական վիրավորանքների:

«Մեր գործընկերների մի նեղ հատված, խոսքը Կոնգրեսին ամբողջությամբ չի վերաբերում, փորձում են մեղադրել ինձ, որ Կոնգրեսի ակտիվ երիտասարդներից մի քանիսին անդաստիարակ եմ անվանել: Մոռանում են, որ իմ երեխաներն էլ են այդ երիտասարդներից, որ ի տարբերություն շատերի, ես նրանց փեշիս տակ առած չեմ պահում, նրանք քրեական մեղադրանքներ ունենալով էլ, միշտ պայքարողների առաջին շարքերում են եղել», - ասաց Պետրոս Մակեյանը:

Նա նշեց, որ ՀԱԿ երիտասարդական ողջ կորիզը եղել է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունից ու նրանք հետ են քաշվել պայքարից 2011-ի հոկտեմբերին՝ շուրջօրյա հանրահավաքից հետո, երբ Լևոն Զուրաբյանը համաձայնեց երկխոսության գնալ իշխանությունների հետ:

Պետրոս Մակեյանն ընդգծեց, որ անձնական որևէ խնդիր որևէ մեկի հետ չունի` ոչ իշխանությունից, ոչ՝ ընդդիմությունից: Ուրիշ բան, որ իր կտրուկ, ուղիղ, քննադատական խոսքը այդպես են ընկալում:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---