Րաֆֆի Հովհաննիսյանը կատարեց խոստումն ու այցելեց Անդրիաս Ղուկասյանին

Րաֆֆի Հովհաննիսյանը կատարեց խոստումն ու այցելեց Անդրիաս Ղուկասյանին

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսացության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես և խոստացել էր, այցելեց հացադուլ հայտարարած թեկնածու Անդրիաս Ղուկասյանին: «Ժառանգության» առաջնորդը Ղուկասյանին իր զորակցությունը հայտնեց և ասաց, որ նրա օրինակը պետք է վարակիչ լինի, քանի որ անկախ բողոքի ձևից՝ նա որոշել է պայքարել արդարության համար:

Անդրիաս Ղուկասյանն էլ իր հերթին, անդրադառնալով բողոքի իր ընտրած ճանապարհին, ասաց, որ հացադուլը պայքարի ամենաարդյունավետ ձևերից մեկն է և ինքը կարծում է, որ ժամանակին Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլն էլ է արդյունք ունեցել, թեև եղան մարդիկ, ովքեր թերահավատորեն վերաբերեցին այդ ամենին:

Հիշեցնենք, որ Անդրաս Ղուկասյանը հացադուլ է հայտարարել այսօր: Նա պահաջնում է, որ գործող նախագահը դուրս գա ընտրապայքարից:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---