ԱԳ նախարարն ընդունեց Ջոնս Հոպկինս համալսարանի դասախոսներին և ուսանողներին

ԱԳ նախարարն ընդունեց Ջոնս Հոպկինս համալսարանի դասախոսներին և ուսանողներին

PanARMENIAN.Net - Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ջոնս Հոպկինսի համալսարանի Միջազգային հետազոտությունների դպրոցի դասախոսներին և ուսանողներին:

Հանդիպմանը նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները ու հիմնական ուղղությունները:

Պատասխանելով ներկաների բազմաթիվ հարցերին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանգամանալից ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, այդ ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը, անդրադարձավ ներկաներին հետաքրքրող մի շարք տարածաշրջանային հարցերի:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---