Մահացել է բրիտանացի հայտնի կինոռեժիսոր Մայքլ Ուինները

Մահացել է բրիտանացի հայտնի կինոռեժիսոր Մայքլ Ուինները

PanARMENIAN.Net - Բրիտանացի հայտնի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և դերասան Մայքլ Ուինները մահացել է 77 տարեկան հասակում, հաղորդում է BBC-ի Ռուսական ծառայությունը:

Կյանքի ընթացքում նա նկարահանել է 30 ֆիլմ, որոնցից ամենահայտնին Չարլզ Բրոնսոնի գլխավոր դերակատարությամբ «Մահվան ծարավ» ֆիլմն է:

Ուիններն աշխատել է այնպիսի հայտնի դերասանների հետ, ինչպիսիք են Մառլոն Բրանդոն և Սոֆի Լորենը:

Նախորդ ամռանը Ուինները հաղորդել էր, որ լյարդ հիվանդություն ունի, և ըստ բժիշկների, իրեն մոտավորապես 18 ամսվա կյանք մնացել:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---