Սերժ Սարգսյանը՝ հայ-թուրքական արձանագրությունների մասին. Մեր ժամկետները անսահմանափակ չեն

Սերժ Սարգսյանը՝ հայ-թուրքական արձանագրությունների մասին. Մեր ժամկետները անսահմանափակ չեն

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների հարցում ՀՀ գործող նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը առաջիկայում որևէ ծրագիր չունի:

«Եթե թուրքերը չվավերացնեն արձանագրությունները, ապա մեր ժամկետները անսահմանափակ չեն: Մենք կարող ենք հետ կանչել մեր ստորագրությունը: Եթե նրանք պատրաստ չեն արձանագրութկունները վավերացնել այս պահին և ներկա պայմաններում, ապա հարաբերությունների հաստատման համար հետագայում նոր բանակցություններ և այլ փաստաթղթեր կարող են լինել»,-իր քարոզարշավի պաշտոնական մեկնարկի ընթացքում՝ Ավանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սերժ Սարգսյանը: Նա ասաց, որ ոչնչի համար չի ափսոսում.« Մեզ բոլորը մեղադրում էին, սակայն ժամանակը ցույց տվեց, որ նրանց գույժերը չիրականացան: Եթե այդ արձանագրությունները թուրքերին էին ձեռնտու, ինչու՞ նրանք մինչ օրս չեն վավերացնում դրանք»,-նկատեց նախագահի թեկնածուն:

Սերժ Սարգսյանը նկատեց, որ արձանագրություններին դեմ արտահայտվողները նաև նշում էին, որ դրանով Հայաստանը կհանձնի նաև Արցախը.«Մի կողմ դնենք այն, որ մարդիկ ի հայտ եկան, ովքեր ինձանից շատ էին մտածում Ղարաբաղի մասին, ինչու՞ դա տեղի չունեցավ»:

Նա ևս մեկ անգամ վստաություն հայտնեց, որ հայ-թուրքական արձանագրությունները ՀՀ անվտանգությանը չեն սպառնում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---