«Ժողովուրդ». Սյունիքի մարզում ՀՀԿ շտաբի ղեկավարի պաշտոնի համար «պատերազմ» է սկսվել

«Ժողովուրդ». Սյունիքի մարզում ՀՀԿ շտաբի ղեկավարի պաշտոնի համար «պատերազմ» է սկսվել

PanARMENIAN.Net - «Ժողովուրդ»-ը գրում է, որ վերջին օրերին Սյունիքի մարզում «պատերազմ» է սկսվել, կռվախնձորը ՀՀԿ մարզային շտաբի ղեկավարի պաշտոնն է: Թեև վաղուց որոշված էր, որ ՀՀԿ Սյունիքի մարզային շտաբը պետք է ղեկավարի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: Ինքը`կոմունիստ Հակոբյանը, դեռևս անցած տարվա դեկտեմբերի 20-ին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրել էր, որ ինքն է ղեկավարելու ՀՀԿ շտաբը: Բայց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը չի կարողանում հաշտվել այդ մտքի հետ: Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների` Խաչատրյանն օրերս վիճաբանել է Սիսիանի քաղաքապետ, ԲՀԿ-ական Աղասի Հակոբջանյանի հետ, քանի որ վերջինս Սիսիանում հայտարարել է, թե այս անգամ ինքն է ղեկավարելու Սիսիանի ու ընդհանրապես ՀՀԿ մարզային շտաբը: Բանն այնտեղ է հասել, որ Խաչատրյանը քաղաքապետին արգելել է ուրբաթ օրը նիստ հրավիրել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---