Ռագըփ Զարաքօլու. Թուրքիան չի հրաժարվել պանթուրքական գաղափարախոսությունից

Ռագըփ Զարաքօլու. Թուրքիան չի հրաժարվել պանթուրքական գաղափարախոսությունից

PanARMENIAN.Net - 1915 թվականից հետո ցեղասպանություն ապրած ժողովուրդը չուզեց իր պատմության մեջ նման մի էջ էլ ունենալ և ինքնորոշման պահանջ բարձրացրեց: Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին թուրք հրատարակիչ, մարդու իրավունքների պաշտպան-ակտիվիստ Ռագըփ Զարաքօլուի մոտեցումն է: Այսօր Երևանում նա մասնակցել է լրագրողների ու հակամարտության համատեքստում Թուրքայի քայլերով հետաքրքրված մարդկանց հետ քննարկմանը:

Զարաքօլուն նշեց, որ Կիպրոսի հարցից շատ չտարբերվող Ղարաբաի դեպքում Թուրքաին կանգնեց Ադրբեջանի կողքին` երկակի ստանդարտներով քաղաքականություն վարելով: Այս սխալ քաղաքականությունն իր անդրադարձն է ունենում հայ-թուրքական հարաբերությունների վրա և խնդիրը դառնում է տարածաշրջանային:

«Թուրքայի այսպիսի քաղաքականությունն է Ղարաբաղի հարցի կարգավորմանը խանգարող գլխավոր հանգամանքը: Մեծ պետություն լինելով Թուրքիան, կարող էր ճիշտ քաղաքականություն վարել ու այս խնդրի ճիշտ լուծմանը հասնել, բայց այն, ինչ տեղի է ունենում հիմա, ցույց է տալիս, որ Թուրքիան չի հրաժարվել պանթուրքական գաղափարախոսությունից:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---