Րաֆֆի Հովհաննիսյանի դեռ նոր գործարկված կայքի վրա արդեն հաքերային հարձակում է եղել (վիդեո) 22 հունվարի 2013 - 15:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական քարոզարշավը ակտիվ տարվում է նաև էլեկտրոնային տիրույթում: Այսօր տեղի ունեցավ Րաֆֆի Հովհաննիսյանի պաշտոնական կայքի շնորհանդեսը: «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը տեղեկացրեց, որ կայքից բացի կա նաև հայելային տարբերակը՝ ֆեյսբուք սոցիալական ցանցի մի քանի էջ: Հովսեփ Խուրշուդյանը հայտնեց, որ երեք օր է ինչ գործում է կայքը, և արդեն հաяերային հարձակում է եղել: Բարեբախտաբար հնարավոր է եղել կանխել այն: «Նպատակն այն է, որ մարդիկ իրազեկվեն, որ ամեն ինչ կանխորոշված չէ և կարողանանք մարդկանց հանել տներից և բերել ընտրատեղամաս»,- ասաց Հովսեփ Խուրշուդյանը: Քարոզարշավի մեկնարկը նա դրական գնահատեց: «Երեկ՝ քարոզարշավի առաջին օրը հատուկ հրավեր չէինք տարածել, սակայն բավական մարդաշատ էր: Սա քարոզարշավ է թե փողոցներում, թե դռնեդուռ»,- նկատեց Հովսեփ Խուրշուդյանը: Նա նաև նշեց, որ քարոզարշավը շատ ինտերակտիվ է ընթանում, կապ կա ընտրողների հետ, նամակներ են ստանում: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |