ԱՄՆ ՍԵՆԱՏԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է 2006 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԸ 75 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՉԱՓՈՎ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատը չորեքշաբթի օրը ընդունել է արտաքին քաղաքական գործունեության համար նախատեսվող ծախսերի օրինագիծը 2006 ֆիսկալային տարվա համար 31,8 մլրդ դոլարի չափով: «Կողմ» քվերակել են 98 օրենսդիրներ, «դեմ»` ընդամենը մեկ սենատոր: Ըստ օրինագծի, 2006 ֆինանսական տարում Հայաստանին որպես ֆինանսական օգնություն կհատկացվի 75 մլն դոլար: 3 մլն դոլարը կհատկացվի Լեռնային Ղարաբաղին որպես հումանիտար օգնություն: 2005 ֆիսկալային տարում Հայաստանին հատկացված համանման ֆինանսական օգնությունը 20 մլն գերազանցում է ԱՄՆ վարչակազմի առաջարկած գումարը: Փաստաթուղթը նախատեսում է Հայաստանին տրամադրել 5 մլն դոլար որպես ռազմական ֆինանսական օգնություն եւ 700 հազար դոլար միջազգային ռազմական կրթության եւ մարզումների համար: Նշենք, որ ըստ օրինագծի, Ադրբեջանին եւ Վրաստանին 2006 ֆինանսական տարում կտրամադրվի 38 մլն դոլար եւ 70,5 մլն դոլար համապատասխանաբար: ԱՄՆ ներկայացուցիչների պալատը արտաքին քաղաքական գործունեության եւ նախկին խորհրդային երկրներին տրամադրվող արտերկրյա օգնության համար նախատեսվող ծախսերի վերաբերյալ օրինագիծը ընդունել էր նախորդ ամսում: Այժմ փաստաթղթի երկու տարբերակները կլրամշակվեն համաձայնեցման հանձնաժողովում:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---