ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՍՏԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԸ ԿՈՂՈՊՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - Երեւանում կողոպտել են Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի բնակարանը: Ինչպես տեղեկացնում են հայկական ԶԼՄ-ները, բնակարանային գողերը տուն են մտել շենքի տանիքից` պարանի օգնությամբ: Ընդ որում, ընտանիքի անդամներից ոչ մեկը տանը չի եղել: Աղբյուրների համաձայն` գողացված է 14 հազար դոլար գումարի ոսկյա զարդեր եւ կենցաղային ապրանքներ: Ընդսմին, Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայության ներկայացուցիչը հայտարարել է, որ Ոստիկանությունը տեղեկություն չի ստացել կատարված միջադեպի մասին` «այդ առնչությամբ հանրապետության ոստիկանությունն առայժմ պաշտոնական տեղեկություններ չի ստացել», տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---