Սոցիոլոգ. Ընտրողների հետաքրքրությունը վերջին 1.5 ամսում 11 տոկոսով աճել է

Սոցիոլոգ. Ընտրողների հետաքրքրությունը վերջին 1.5 ամսում 11 տոկոսով աճել է

PanARMENIAN.Net - Ընտրողների հետաքրքրությունը ընտրությունների հանդեպ գնահատելու համար ՀՀԿ նախընտրական շտաբը հարցում է պատվիրել «Սոցիոմետ» սոցիոլոգիական կենտրոնին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ ըստ այդ հարցումների՝ վերջին 1,5 ամսվա ընթացքում ընտրողների հետաքրքրությունն աճել է 11 տոկոսով:

Հարցմանը մասնակցել է 1650 չափահաս բնակիչ: Հարցվածներից 670-ը հրաժարվել են պատասխանել հարցերին ՝ պատճառաբանելով, որ քաղաքականությամբ չեն հետաքրքրվում:

Ըստ Ահարոն Ադիբեկյանի՝ բնակչության նախընտրական ակտիվությունն այսպիսին է. «Դեկտեմբերին հետաքրքրվել է հարցվածների 60 տոկոսը, չի հետաքրքրվել 40 տոկոսը, իսկ հունվարին ընտրություններով հետաքրքրվում է 71 տոկոսը և չի հետաքրքրվում 29 տոկոսը»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---