Ադրբեջանական Իսմաիլլիում իրավիճակը լարված է՝ մարդիկ պահանջում են վարչակազմի ղեկավարի հրաժարականը

Ադրբեջանական Իսմաիլլիում իրավիճակը լարված է՝ մարդիկ պահանջում են վարչակազմի ղեկավարի հրաժարականը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում գտնվող Իսմաիլլի շրջկենտրոնում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Հազարավոր մարդիկ են հավաքվել շրջկենտրոնի վարչական շենքի մոտ՝ պահանջելով ղեկավար Նիզամի Ալեքպերովի հրաժարականը:

Ինչպես հայտնում է ադրբեջանական «Էխոն», ներքին զորքերը ցուցարարներին ցրելու համար կիրառում են արցունքաբեր նռնակներ ու ջրցան մեքենաներ: Ձերբակալվել են տասնյակ մարդիկ: Ներքին զորքերը փակել են ճանապարհները և կասեցրել են տրանսպորտի երթևեկը, իրավապահները թույլ չեն տալիս հարևան բնակավայրերի բնակիչներին մուտք գործել այդ շրջան: Սահմանափակումները վերաբերում են նաև Բաքվից ժամանած որոշ լրագրողներին:

Մինչ այդ ակցիայի մասնակիցները հրկիզել էին հյուրանոցը: Ակցիայի պատճառ է դարձել այն, որ հյուրանոցի տերերն անտեսել են պահանջները, այնտեղ գործող «որջը» փակելու մասին: Անկարգությունները տեղի ունեցան Hummer ավտոմեքենայի մասնակցությամբ ՃՏՊ պատճառով, որն իբր պատկանում է գործադիր մարմնի ղեկավարի ազգական և Ադրբեջանի աշխատանքի ու սոցապահովության նախարարի որդուն:

«Բողոք էր կոնկրետ միջադեպի դեմ»,-ասել է շրջանի ոստիկանապետ Նիզամի Գոջաևը՝ պարզաբանելով, որ դժգոհության պատճառ է հանդիսացել ալկոհոլի ազդեցության տակ գտնվող հյուրանոցի սեփականատեր Էմիլ Շախմարդանովի ավտոմոբիլային խուլիգանությունը: Վրդովված բնակիչները հրկիզեցին նրա հյուրանոցն ու մեքենան: Հետո երթով գնացին շրջանի ղեկավարի տան մոտ: Նրա տան հրկիզումը կանխվեց, սակայն բակում մի փոքր հրկիզում եղավ:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---