Հունվարի 25-ին լրանում է Վլադիմիր Վիսոցկու ծննդյան 75-ամյակը

Հունվարի 25-ին լրանում է Վլադիմիր Վիսոցկու ծննդյան 75-ամյակը

PanARMENIAN.Net - Վլադիմիր Սեմյոնովիչ Վիսոցկին (հունվարի 25, 1938 – հուլիսի 25, 1980), ռուս նշանավոր երգիչ-կատարող է, պոետ, երգահան և դերասան, որը մեծ հետք է թողել ռուսական մշակույթում: Չնայած, որ անտեսված էր խորհրդային իշխանությունների կողմից, Վիսոցկին դեռևս կենդանության օրոք ձեռք բերեց հիրավի համախորհրդային ճանաչում:

Վիսոցկին ծնվել է 1938թ. հունվարի 25-ին, Մոսկվայում: Մանկությունը մոր հետ անցկացրել է տարհանման մեջ` Ուրալում: Պատերազմից հետո հոր և հայուհի խորթ մոր հետ ապրել է Գերմանիայում, ապա Մոսկվայում: Դեռևս դպրոցում խաղացել է թատերական խմբակում: Դպրոցից հետո ընդունվել է Մոսկվայի Կույբիշևի անվան ճարտարագիտա-շինարարական ինստիտուտ, ապա փոխադրվել ՄԳԱԹ-ի ստուդիա-դպրոցի դերասանական բաժանմունք:

Խաղացել է տասնյակ դերեր կինոյում և թատրոնում, այդ թվում՝ Համլետի (Շեքսպիրի «Համլետ») դերում: 1964 թվականից՝ Մոսկվայի Տագանկայի թատրոնի դերասան: Հեղինակ է շուրջ 600 երգի և 100 բանաստեղծության, ինչպես նաև արձակ գործերի: 1970-ին համերգներ է տվել Հայաստանում:

Վիսոցկին պատմության մեջ մտել է որպես իր երգերի հեղինակ կատարող ակուստիկ յոթլարանի «ռուսական» կիթառի նվագակցությամբ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---