ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆԱԲՆԱԿ ՀԱՅԵՐԻՆ ՏԵՐ ԿԱՆԳՆԵԼ ԻՐԵՆՑ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւ իր վրաց գործընկեր Զուրաբ Նոգաիդելին Գանձայում մասնակցել են նաեւ Վահան Տերյանի 120-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Ներկաներին ուղղված իր շնորհավորական խոսքում Անդրանիկ Մարգարյանը «Ցանկանում եմ ձեզ որպեսզի դուք կարողանաք տեր կանգնել ձեր պապերի գերեզմաններին, տեր կանգնել այս հողին, տեր կանգնել այն ազգային արժեքներին, որ մենք ունենք, միաժամանակ, լինեք այնքան խոհեմ, այնքան իրատես, որպեսզի Վրաստանի հանրապետության քաղաքացի լինելով, երկու պետությունների հարաբերությունները եւ երկու պետությունների դարերից եկող բարեկամությունը չխաթարվի: Մենք ենք վրաց ժողովրդի հետ մեր ապագան կերտելու, մենք ենք մեր ձեռքով մեր պետությունները հզորոցնելու»,- շնորհավորական խոսքի ավարտին շեշտել է ՀՀ վարչապետը` պատմական համարելով այս օրը, երբ ոչ միայն նշվում Է Վ. Տերյանի 120-ամյակը, այլեւ Հայաստանի եւ Վրաստանի վարչապետները միասին գտնվում են Ջավախքում, ինչը, ըստ նրա, շարունակությունն Է այն պայմանավորվածությունների, որ մինչ այդ եղել է նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի հետ, եւ որը վարչապետ Զուրաբ Նոգադիելիի հետ որոշվել է շարունակել: Այսօր Հայաստանի վարչապետը եւ նրա գլխավորած պատվիրակությունը կվերադառնան Երեւան:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---