Արտյոմ Խաչատուրովը պաշտոնապես իրավունք է ստացել հանդես գալ Հայաստանի հավաքականում

Արտյոմ Խաչատուրովը պաշտոնապես իրավունք է ստացել հանդես գալ Հայաստանի հավաքականում

PanARMENIAN.Net - Մոլդովական «Շերիֆի» պաշտպան Արտյոմ Խաչատուրովը պաշտոնապես իրավունք է ստացել հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում: Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՖԻՖԱ-ից ստացել է պաշտոնական նամակ, որտեղ նշված է, որ Արտյոմ Խաչատուրովի՝ հավաքականի կազմում հանդես գալու հայցը բավարարվել է: Նա խոստովանել է, որ մեծ անհամբերությամբ է սպասում Հայաստանի ազգային հավաքականի կազմում իր առաջին հանդիպմանը:

«Շատ ուրախ եմ, որ բոլոր հարցերը կարգավորվել են, և ես այսուհետ կարող եմ հանդես գալ Հայաստանի հավաքականում: Երկար եմ սպասել այս օրվան, և հիմա իմ երազանքն իրականացել է: Չնայած տղաներից ոչ մեկի հետ անձամբ ծանոթ չեմ, բայց բոլորին էլ գիտեմ, քանի որ մշտապես հետևել եմ Հայաստանի հավաքականի բոլոր խաղերին: Մեծ անհամբերությամբ սպասում եմ այն օրվան, երբ խաղադաշտ դուրս կգամ Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկով»,- ՀՖՖ պաշտոնական կայքին ասել է ֆուտբոլիստը:

Խաչատուրովը հնարավորություն ունի հավաքականում նորամուտը նշել փետրվարի 5-ին կայանալիք Հայաստան-Լյուքսեմբուրգ ընկերական խաղում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---