Վլադիմիր Գարկունը բարձր է գնահատել դիտորդական առաքելությունների համար ստեղծված պայմանները

Վլադիմիր Գարկունը բարձր է գնահատել դիտորդական առաքելությունների համար ստեղծված պայմանները

PanARMENIAN.Net - Հունվարի 25-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց փետրվարի 18-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին ԱՊՀ դիտորդական առաքելության անդամներին՝ ԱՊՀ գործադիր քարտուղարի տեղակալ Վլադիմիր Գարկունի գլխավորությամբ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց ԱՊՀ դիտորդական առաքելության գործունեությունը և շնորհակալություն հայտնեց հերթական անգամ Հայաստանում ընտրական գործընթացներին ուշադրությամբ հետևելու համար: Վլադիմիր Գարկունը բարձր գնահատեց դիտորդական առաքելությունների իրականացման համար ստեղծված պայմանները և տեղեկացրեց, որ ընտրություններին կհտեևի ԱՊՀ շուրջ 170 դիտորդ, որոնց կղեկավարի ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:

Դիտորդական առաքելության ղեկավարը ներկայացրեց ԱՊՀ դիտորդական առաքելության աշխատակարգը և ընտրությունների վերաբերյալ եզրակացություն կազմելու չափանիշներն ու սկզբունքները:

Զրուցակիցներն անդրադարձան ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի ս.թ. ապրիլի 4-ին կայանալիք նիստի օրակարգին առնչվող հարցերի։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---