Պավլիկ Սարգսյանը պահանջում է իրեն «ՀՀ նախագահի խոչընդոտված թեկնածու» հռչակել

Պավլիկ Սարգսյանը պահանջում է իրեն «ՀՀ նախագահի խոչընդոտված թեկնածու» հռչակել

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազությունը հունվարի 21-ին ստացել է «Քաշաթաղ» ՀԿ նախագահ, ՀՀ նախագահի առաջադրված թեկնածու Ռոբերտ Սիմոնյանի երկրորդ բողոքը և նախագահի թեկնածու առաջադրված Պավլիկ Սարգսյանի 2013թ. հունվարի 11-ի հայտարարությունը: Ռոբերտ Սիմոնյանը դիմել է ընտրական օրենսգրքով նախատեսված 8մլն ընտրագրավի համար ՀՀ ԿԸՀ նախագահ Տ. Մուկուչյանին և նրա աշխատակիցներին քրեական պատասխանատվության ենթարկելու, ԿԸՀ նախագահի լիազորությունները կասեցնելու, ընտրությունները հետաձգելու և ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու պահանջով: Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազությունից, Սիմոնյանին տրվել է գրավոր պարզաբանում, որ նրա կողմից ուղարկված բողոքում որևէ հանցագործության մասին հաղորդում ներկայացված չէ, այն կոնկրետ հանցագործության մասին տեղեկություն չի պարունակում, իսկ բարձրացված մյուս հարցադրումները դատախազական գործառույթներից դուրս են: Հունվարի 21-ին դատախազությունը ստացել է նաև ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Պավլիկ Սարգսյանի 2013թ. հունվարի 11-ի հայտարարությունը` ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված 8մլն դրամի պահանջի հիմքով իրեն «ՀՀ նախագահիխոչընդոտված թեկնածու» հռչակելու մասին:

Սարգսյանին ևս գրավոր պարզաբանում է տրվել, որ նրա կողմից որևէ հանցագործության մասին հաղորդում չի ներկայացնում, և դիմումը կոնկրետ հանցագործության մասին տեղեկություն չի պարունակում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---