Պարույր Հայրիկյանը դադարեցնում է հացադուլը

Պարույր Հայրիկյանը դադարեցնում է հացադուլը

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը դադարեցնում է 3 օր առաջ սկսած հացադուլը: Այս մասին նախագահի թեկնածուն հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

«Հացադուլիս երրորդ օրն է։ Կյանքումս առաջին անգամ է, որ առանց ջրի մեկ օրից ավել եմ գոյատևում լիարժեքորեն մասնակցելով ընթացիկ գործերին, կատարելով թե մտավոր և թե մարմնական աշխատանքները։ Ընդհանրապես խորհուրդ են տալիս չուտելու ժամանակ շատ ջուր խմել, բայց քանի օր Անդրիաս Ղուկասյանի անժամկետ հացադուլին սատարում եմ միայն եռօրյա հացադուլով, որոշեցի գնալ չոր տեսակի կիրառման ճանապարհով։ Քիչ անց ևս մեկ անգամ կայցելեմ իրեն: Ի դեպ, քայլս վարակիչ է դարձել և նույնիսկ կարող է շարունակական լինել։ Երեկ Շանթ Հարությունյանն ասաց, որ իմ ավարտելու պահից ինքն է ազդարարելու եռօրյա հացադուլ»,- գրել է ՀՀ նախագահի թեկնածուն։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---