«ՅԱԲԼՈԿՈ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ. «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՉԻ ԼՈՒՍԱԲԱՆՎՈՒՄ»

PanARMENIAN.Net - «Հայոց ցեղասպանության թեման այսօր Ռուսաստանում լուսաբանված չէ»,-նման կարծիք է հայտնել «Յաբլոկո» ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Սերգեյ Միտրոխինը Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթին տված հարցազրույցում, որը նշել է նաեւ, որ «Յաբլոկոն» եղել է միակ կուսակցությունը, որը հատուկ հայտարարությամբ է հանդես եկել Հայոց ցեղասպանության 90-ամյակի կապակցությամբ: Միտրոխինի խոսքերով, «Յաբլոկոն» եղել է 1995 թվականին Պետական Դումայում Ցեղասպանության վերաբերյալ համապատասխան հայտարարության ընդունման ակտիվ կողմնակից, իսկ ինքը, լինելով Դումայի ԱՊՀ գործերով կոմիտեի անդամ, եղել է նրանց թվում, ովքեր ճնշում էին գործադրում այդ փաստաթուղթն ընդունելու համար: «Ժամանակին Ռուսաստանում հրապարակվել է դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, բայց դա նախկին իշխանությունների, Ելցինի օրոք էր: Այժմ իշխանությունը փոխվել է , եւ մենք դեռեւս նրանցից այդ թեմայով ոչինչ չենք լսել: Ես գտնում եմ, որ դա շատ վտանգավոր է: Էլ չենք ասում այն զուտ մարդասիրական նկատառումների մասին, թեկուզ ելնելով քաղաքական պրագմատիզմից` Հայաստանն այսօրվա դրությամբ Ռուսաստանի հանդեպ ամենաբարեկամաբար տրամադրված երկիրն է ԱՊՀ անդամ պետություններից, եւ ընդհանրապես բոլոր մերձավոր երկրներից: Եվ նման երկրի համար, իհարկե, հարկ է անել քայլեր, որոնք նա ակնկալում է: Նախագահը կարող էր այդ մասին թեկուզ մի քանի խոսք ասել, չէ որ նա այժմ անսահմանափակ հնարավորություններ ունի»,-նշել է Միտրոխինը: Ըստ Սերգեյ Միտրոխինի, Հայաստանը նույնիսկ ավելի բարեկամ երկիր է, քան Բելառուսը: «Թեեւ Լուկաշենկոն եւ ընկալվում է որպես Ռուսաստանի բարեկամ, այդ երկում կա հակառուսական դիրքորոշում ունեցող նկատելի ընդդիմություն: Առկա է Լուկաշենկոյի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից եւ, եթե Ռուսաստանը դադարեցնի իր աջակցությունը Լուկաշենկոյի ռեժիմին, ապա այն միանգամից կտապալվի: Եվ նրան կփոխարինեն բոլորովին այլ կողմնորոշում ունեցող ուժեր: Հայաստանում նման բան չկա: Այնտեղ ոչ միայն իշխանությունն է ռուսամետ, այլ նաեւ ընդդիմությունը»,-նշում է «Յաբլոկոի» առաջնորդներից մեկը: Սերգեյ Միտրոխինը նաեւ սխալ է համարում Հայոց ցեղասպանության մասին տեղեկատվության բացակայությունը ռուսական դասագրքերում: «Մեր աչքերի առջեւ Ռուսաստանում տեղի է ունենում կրթության անկում, եւ դասագրքերի մեջ են թափանցում ազգայնական մոտիվներ, պատմության ձեւախեղումներ եւ այլն: Դրա վկայություններից մեկն էլ այն է, որ պատմության դասագրքերում բացակայում է տեղեկատվությունը Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոսթի մասին»,-նշում է «Յաբլոկո» ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Սերգեյ Միտրոխինը:


 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---