ՂԱԿ-Ը ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱՅԻՑ, ԻՏԱԼԻԱՅԻՑ, ՈՒԿՐԱԻՆԱՅԻՑ ԵՎ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻՑ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Հուլիսի 28-ին Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը (ՂԱԿ) ուղերձ է հղել Ֆրանսիայի, Իտալիայի, Ուկրաինայի եւ Ուզբեկստանի դեսպանատներ: Ուղերձում բողոք է հայտնվում Լեռնային Ղարաբաղի հետ այդ երկրների կողմից համագործակցություն հաստատելու առնչությամբ: Ուղերձում նշվում է, որ այդ երկրների ցանկացած համագործակցություն Լեռնային Ղարաբաղի հետ «նշանակում է, որ նրանք աջակցում են զավթողական քաղաքականությանը եւ ահաբեկչությանը»: ՂԱԿ-ը պահանջում է դադարեցնել ԼՂ աջակցությունը եւ համագործակցությունը նրա հետ: «Հակառակ դեպքում ՂԱԿ-ը ստիպված կլինի կիրառել ազդեցության այլ միջոցներ»,-հայտարարել է ՂԱԿ նախագահ Ակիֆ Նաղին, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---