Աֆղանստանի նախագահը հայտարարել է, որ բացահայտել է երկրի դեմ ուղղված օտարերկրյա դավադրությունը

Աֆղանստանի նախագահը հայտարարել է, որ բացահայտել է երկրի դեմ ուղղված օտարերկրյա դավադրությունը

PanARMENIAN.Net - Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը հայտարարել է, որ բացահայտել է երկրի դեմ ուղղված օտարերկրյա դավադրությունը, հայտնել է «Պաժվակ» գործակալությունը:

Ելույթ ունենալով Քաբուլում՝ Քարզայը հայտարարել է. «Օտարերկրացիները խոստումներ են տալիս որոշ ընդդիմադիր քաղաքական գործիչներին, որ կբանակցեն միայն նրանց և թալիբների հետ»:

Քարզայի հայտարարությունը հաջորդեց վերջերս Ֆրանսիայում կայացած շփումներին թալիբների ու Աֆղանստանի ընդդիմադիր կուսակցությունների միջև: Ըստ Քարզայի, դա օտարերկրյա դավադրություն էր, որն իրենք բացահայտեցին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---