Վրաստանի ԱԳՆ. ԱՊՀ վերադառնալու շուրջ բանակցություններ չեն ընթանում

Վրաստանի ԱԳՆ. ԱՊՀ վերադառնալու շուրջ բանակցություններ չեն ընթանում

PanARMENIAN.Net - ԱՊՀ վերադառնալու շուրջ բանակցություններ չեն ընթանում, հայտարարել է լրագրողներին Վրաստանի ԱԳ փոխնախարար Դավիթ Զալկալիան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Եվդոկիմովը հայտարարել էր լրագրողներին, թե Վրաստանի ներկայացուցիչներն իրենք պետք է որոշում կայացնեն ԱՊՀ վերադառնալու մասին: Եվդոկիմովը նշել է, որ Վրաստանի ղեկավարության հետ արդեն շփումներ կան այդ հարցի շուրջ:

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ռուսական կողմի հետ ԱՊՀ վերադառնալու վերաբերյալ բանակցություններ չեն ընթանում: Այնպես որ տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Մենք բազմիցս ենք հաստատել մեր արտաքին քաղաքական ուղղվածությունը՝ ԵՄ և ՆԱՏՕ»,-հայտարարել է վրացի դիվանագետը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---