Անդրանիկ Մատիկոզյանը Լոս Անջելեսի շախմատային օփենում գրավել է 2-րդ տեղը

Անդրանիկ Մատիկոզյանը Լոս Անջելեսի շախմատային օփենում գրավել է 2-րդ տեղը

PanARMENIAN.Net - Միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը (Հայաստան) և գրոսմայստեր Տաթև Աբրահամյանը (ԱՄՆ) Լոս Անջելեսում անցկացված օփենում 5 հնարավորից վաստակել են 4-ական միավոր և բաժանել 1-4-րդ տեղերը միջազգային վարպետներ Դիոնիսիո Ալդամայի (Մեքսիկա) և Ջանիբեկ Ամանովի (Ղազախստան) հետ: Լրացուցիչ ցուցանիշներով Մատիկոզյանը գրավել է 2-րդ, Աբրահամյանը` 4-րդ տեղը:

Գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը (ԱՄՆ) հաղթողներից ետ է մնացել կես միավորով և զբաղեցրել 5-րդ հորիզոնականը: Մրցաշարին մասնակցում էին 28 շախմատիստներ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---