Գյուղապետը թույլ չի տվել փակցնել թեկնածուի քարոզչական պաստառները. համապատասխան որոշում կար

Գյուղապետը թույլ չի տվել փակցնել թեկնածուի քարոզչական պաստառները. համապատասխան որոշում կար

PanARMENIAN.Net - 2013թ. հունվարի 24-ին` ժամը 14:50-ին, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբից Հ. Նորեյանը ահազանգել է ՀՀ ոստիկանություն և հայտնել, որ Արարատի մարզի Վանաշեն համայնքի ղեկավար Ա. Գրիգորյանը խոչընդոտում է թեկնածուի քարոզարշավը: Մասնավորապես` թեկնածուի նախընտրական շտաբի անդամները ցանկանում են քարոզչական պաստառներ փակցնել գյուղում, սակայն գյուղապետը գումար է պահանջում:

Հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում նախապատրաստվող նյութերի ընթացքում Վանաշենի գյուղապետ Ա. Գրիգորյանը բացատրություն է տվել, որ նկատելով անծանոթ անձանց, մոտեցել է` ճշտելու, թե ովքեր են: Վերջիններս ներկայացել են որպես ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի անդամներ և հայտնել, որ ցանկանում են գյուղում քարոզչական պաստառներ փակցնել: Ա. Գրիգորյանը նրանց բացատրել է պաստառներ փակցնելու կարգը, որ նախօրոք պետք է դիմում ներկայացնեն և միայն դրանից հետո պաստառները պետք է փակցնեն դրանց համար նախատեսված տեղերում:

Սակայն շտաբի անդամները չեն համաձայնել նրա հետ` հայտարարելով, որ գյուղապետը խոչընդոտում է նրանց աշխատանքը: Գյուղապետը ներկայացրել է նաև 2012թ. դեկտեմբերի 17-ի որոշումը` քարոզչական պաստառներ փակցնելու համար տեղեր /3 հասցե/ առանձնացնելու մասին:

Հ. Նորեյանը և մյուսները 25.01.2013թ դրությամբ դեռևս չեն ներկայացել` բացատրություն տալու համար: Նրանք ծանուցագրով հրավիրվել են ոստիկանության բաժին:

Նյութերի վերջնական արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---