Բյուրեղավանում կայացել է սուսերամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը

Բյուրեղավանում կայացել է սուսերամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը

PanARMENIAN.Net - Բյուրեղավանում կայացել է սուսերամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը, մասնակցել են Երևանի 3 մարզադպրոցների, Բյուրեղավանի «Քեթրին» ակումբի, Գյումրիի 2 մարզադպրոցների և Վանաձորի մարզադպրոցի 100-ից ավելի սուսերամարտիկներ:

Առաջնության առաջին օրը ելույթ են ունեցել ճկասուսերակիրները: Հաղթողի կոչումը նվաճել է Մայքլ Հովհաննիսյանը, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրել են Գևորգ Հարությունյանը և Էմիլ Դանիելյանը:

Առաջնության հաջորդ օրն իրենց ուժերն են չափել խոցասուսերակիրները: Աղջիկներից հաղթող է ճանաչվել Լիլիթ Էվոյանը, 2-րդը Էմմա Պողոսովան է եղել, 3-րդը` Աստղիկ Մարտիրոսյանը և Արփինե Աթոյանը: Տղաներից լավագույն արդյունքն է ցույց տվելԷդուարդ Հովիկյանը, նրան հաջորդել են Արմեն Արազյանը, Արթուր Քոչարյանը և Ավետիս Ծերունյանը:

Մրցաաշարի վերջին օրը մրցել են ճկասուսերակիր աղջիկները: Պատվոհարթակին կանգնել են Հասմիկ Աղաբաբյանը, Մանիկ Հակոբյանը, Արփինե Աթոյանը և Մարիամ Հարությունյանը: Թրասուսեր զենքաձևում 1-ին տեղը գրավել է Գևորգ Հարությունյանը: Առաջնության արդյունքների հիման վրա ձևավորվելու է Հայաստանի երիտասարդների հավաքական թիմը, որն էլ փետրվարի 26-ից մարտի 5-ը կմասնակցի Բուդապեշտում կայանալիք Եվրոպայի պատանիների և երիտասարդների առաջնությանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---