Վազգեն Բադալյան. Վիկ Դարչինյանը շատ է ցանկանում ռեվանշ-մենամարտ Նոնիտո Դոնեյրի հետ30 հունվարի 2013 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Մի քանի օր առաջ Նոնիտո Դոնեյրի փրոմոութեր Բոբ Արումը հայտարարել էր, թե երկրորդ թեթևագույն քաշային կարգում պոտենցիալ լավագույն բռնցքամարտիկի դեմ ապրիլի 13-ին կայանալիք մենամարտում ֆիլիպինցի մարզիկի հակառակորդները կարող են լինել Գիլյերմո Ռիգոնդոն, Աբներ Մարեսը կամ Վիկ Դարչինյանը: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Դարչինյանի մարզիչ Վազգեն Բադալյանը հայտարարել է, որ այժմ իր սանը բանակցում է մենամարտի վերաբերյալ: «Ինքը Վիկն է ինձ ասել, որ շատ կցանկանար կրկին հանդիպել Դոնեյրին: Բռնցքամարտիկի փրոմոութերները բանակցում են մենամարտի անցկացման վերաբերյալ, սակայն համաձայնության դեռ չեն հասել»,-ասել է Բադալյանը: Մարզիչը խոստովանել է, որ ինքը խորհուրդ չի տալիս Դարչինյանին մենամարտել ֆիլիպինցու դեմ: Դարչինյանն ու Դոնեյրը հանդիպել են 2007թ. և հայ բռնցքամարտիկը զիջել է: Պարտությունից հետո Դարչինյանը բազմիցս է ցանկացել ռևանշի հասնել, սակայն Դոնեյրը հրաժարվել է: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱՀԿ. Covid-19-ի ժամանակ ամբողջ աշխարհում չարաշավել է հակաբիոտիկների ընդունումը Նշվում է, որ հիվանդների 75%-ին դրանք «ամեն դեպքում» նշանակվել են Փաշինյան․ 9-րդ կետն ապաշրջափակման մասին է, Ադրբեջանը մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել Փաշինյանը շեշտել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա որևէ մի գրառում, որով ՀՀ ինքնիշխանությունը որևէ ձևով սահմանափակվում է Վարչապետ․ Այդ գործընթացի առաջնորդն Ամենայն Հայոց կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանն ասել է՝ կառավարությունը չպետք է եկեղեցու գործերին միջամտի, իսկ ինքը կարող է կարծիք ասել՝ որպես անհատ Փաշինյան. ՌԴ նախագահի երդմնակալությանը մասնակցելու հրավեր, կարծես, չեմ ստացել Նա նաև ասել է, որ տարօրինակ կլիներ, եթե ՀՀ ղեկավարն ամեն տարի մասնակցեր մայիսի 9-ի շքերթին |