ԹՈՒՐՔ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԸ ԲԱՑ ՆԱՄԱԿ ԵՆ ՀՂԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

PanARMENIAN.Net - Մի խումբ թուրք մտավորականներ բաց նամակ են հղել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Նամակի հեղինակներին մտահոգում է Երեւանում ձերբակալված թուրք գիտնական Եքթան Թուրքյըլմազի ճակատագիրը: Նրանք համոզված են, որ նա առանց գիտակցելու է խախտել ՀՀ օրենքը, երբ փորձել է գիրք արտահանել Հայաստանից: «Նրան ոչ ոք չէր նախազգուշացրել»,- պնդում են նամակի հեղինակները` կոչ անելով Հայաստանի իշխանություններին` չսրել առանց այն էլ լարված եւ փխրուն հայ-թուրքական հարաբերությունները, հաղորդում է «Թըրքիշ Դեյլի նյուսը»: Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Երեւան-Ստամբուլ չվերթի ուղեւոր, Թուրքիայի քաղաքացի Եքթան Թուրքյըլմազը, որի ուղեբեռում հայտնաբերվել եւ առգրավվել է 17-20 դարերի գրքերի մի մեծ խմբաքանակ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---