Ֆրանսիայում ձերբակալել են «թուլուզցի հրաձիգի» ենթադրյալ մեղսակիցներին

Ֆրանսիայում ձերբակալել են «թուլուզցի հրաձիգի» ենթադրյալ մեղսակիցներին

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է «թուլուզցի հրաձիգ» Մոհամմեդ Մերայի ենթադրյալ մեղսակիցներին, որն անցած տարվա մարտին յոթ մարդ սպանեց և հետո սպանվեց ոստիկանների կողմից, հայտնում է ВВС-ին:

Ըստ տեղական իշխանությունների, երկու տղամարդ է ձերբակալվել Թուլուզում, նրանց կտեղափոխեն Փարիզ հարցաքննության համար:

Քննիչները գտնում են, որ Մերան միայնակ չի գործել:

Նախորդ տարվա մարտին 24-ամյա Մոհամմեդ Մերան գնդակահարեց երեք զինվորների, ինչպես նաև Թուլուզի հրեական դպրոցի մի քանի աշակերտների: Գործով մի քանի ձերբակալվածներ կան, այդ թվում նրա ավագ եղբայրը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---