ԷՍՏՈՆԻԱՅԻ ՇԱԽՄԱՏԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ Է ԴԱՐՁԵԼ ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ

PanARMENIAN.Net - Հուլիսի 29-31 Պյառնու քաղաքում տեղի է ունեցել շախմատի խոշոր մանկապատանեկան մրցաշար, որին մասնակցել են 61 պատանի շախմատիստներ երկրի 11 մանկապատանեկան շախմատի ակումբներից: Ամենակրտսեր տարիքային խմբում (1995 թվականի ծնվածներ եւ ավելի կրտսեր) կրկին աչքի է ընկել «Շախ եւ Գարդե» ակումբի սան, Էստոնիայի ուժեղագույն պատանի շախմատիստներից մեկը` Ռուբեն Հայրապետյանը: 7 պարտիաներում նա տարել է 6 հաղթանակ, մեկը վերջացրել է ոչ ոքի եւ 6.5 միավորով վստահորեն զբաղեցրել 1 տեղը, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Այս տարի սա Ռուբենի արդեն 7-րդ անընդմեջ հաղթանակն է, ինչը ռեկորդ է Էստոնիայի համար: Այս մրցշարի համար նա հաղթել է մինչեւ 10 տարեկան շախմատիստների Էստոնիայի գավաթի խաղարկման Վիիրաթսիյում, Յիեգավայում, Մաարդույում, Կուուրեսաարեում, Նարվա-Յեիեսուույում, Վանա-Վիյդույում կայացած բոլոր հանրապետական մանկական մրցաշարերում: Ռուբենը մասնագիտորեն շախմատով է զբաղվում 5 տարեկանից: 6 տարեկանից կանոնավոր կերպով մասնակցում է Էստոնիայի առաջնություններին, ընդ որում ոչ միայն բոլոր պատանեկան տարիքային խմբերում (10,12, 14, 16, 18), այլ նաեւ տղմարդկանց միջեւ: 7 տարեկանում նա արդեն լրացրել էր իր առաջին սպորտային կարգը (ռեկորդային ցուցանիշ Էստոնիայի համար), իսկ այսօր 10 տարեկանում, նա սպորտի վարպետի թեկնածու է: 2005 թվականին Ռուբեն Հայրապետյանը գրավեց 4-րդ տեղը Էստոնիայի առաջնությունում մինչեւ 10 տարեկանների տարիքային խմբում, ինչպես նաեւ 2-5 տեղերը կիսեց մինչեւ 12 տարեկանների տարիքային խմբի Էստոնիայի առաջնությունում եւ իրավունք ստացավ ներկայացնելու հանրապետությունը Եվրոպայի պատանեկան առաջնությունում, որը տեղի կունենա սեպտեմբերի կեսին Սերբիայում եւ Չերնոգորիայում: Ինչպես հաղորդել են հանրապետական հանրային «Բալթիայի հայկական տուն» միավորումում, Ռուբենը ունի եւս մեկ երազանք` նա երբեք չի եղել Հայաստանում եւ կցանկանար այցելել իր նախնիների հայրենիքը եւ մասնակցել Հայաստանում անցկացվող մրցաշարի: Նույն երազանքն ունեն նրա «Շախ եւ Գարդե» ակումբի նրա ընկերները` մինչեւ 18 տարեկան աղջիկների խմբում Էստոնիայի երկակի չեմպիոն Յանա Հայրապետյանը, ինչպես նաեւ հանրապետության ուժեղագույն շախմատիստներից մեկը` մինչեւ 18 տարեկանների Էստոնիայի առաջնության բրոնզե մրցանակակիր Վիտալի Խալափյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---